Կրեմլում արձանագրում են դրսից Բելառուսի իրավիճակին միջամտության փորձեր, եւ դա անթույլատրելի են համարում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Կրեմլում գլխավոր են համարում, որ Բելառուսի իրավիճակին դրսից միջամտություն չլինի։ «Մենք ցավով արձանագրում ենք, որ այսպիսի միջամտության, անմիջական միջամտության փորձեր, ցավոք, տեղի են ունենում, ինքներս կարծում ենք, որ այդպիսի միջամտությունն անթույլատրելի է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։




























