Էլեկտրոնիկայի չինական արտադրող Umidigi-ն պաշտոնապես ներկայացրել է նոր «չկոտրվող» սմարթֆոնը՝ Umidigi Bison կոչվող սարքը, որն ունի բավականին հետաքրքիր բնութագրեր: Նորույթի արժեքը, ըստ Gizchina պորտալի, կկազմի 250 դոլար, գրում է Planet Today-ը:

Umidigi Bison սմարթֆոնը ստացել է IP69K պաշտպանության ստանդարտ, ինչը նշանակում է, որ սարքը կարող է գործել բարձր ճնշման տակ բարձր ջերմաստիճանի լվացման պայմաններում եւ դիմանալ մեկուկես մետրից կոշտ մակերեւույթի վրա ընկնելուն: Անշուշտ, որ սմարթֆոնը չի վախենում ջրի մեջ ընկղմվելուց, ինչպես նաեւ հարվածներից եւ քերծվածքներից:

Umidigi-ի նոր պաշտպանված սմարթֆոնը ստացել է լավ ֆոտոխցիկ, իսկ որպես հիմնական հաղորդիչ, կիրառվել է Sony-ից 48 մեգապիքսել սենսոր, որը նախկինում իրեն լավ է դրսեւորել OnePlus 8. Plus-ում: