Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 շտապ բուժօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ  ինքնաթիռը, որում գտնվել է Նավալնին, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Նավալնու վիճակը վատացել է, նրան հոսպիտալացրել են:

Հաղորդվել է նաեւ, որ Տոմսկից թռիչքից առաջ Նավալնին միայն սեւ թեյ է խմել օդանավակայանի սրճարանում: Ենթադրվում է, որ ընդդիմադիր գործչին թունավորել են: Այս մասին հայտնել է հիմնադրամի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:

«Կան մի քանի ախտորոշումներ, որոնք բացառվում են, հաստատվում կամ գտնվում հստակեցման պրոցեսում: Այժմ բուժա-ախտորոշիչ միջոցառումներ են անցկացվում»,-ասել է գլխավոր բժիշկի տեղակալը:

Օդանավակայանը պատրաստ է տրամադրել տեսախցիկների ձայնագրությունը: Ոստիկանությունը ստուգումներ է սկել:

Հիմնադրամի իրավաբանները մտադիր են ՔԿ դիմել:

Նավալնու բուժող բժիշկ Անաստասիա Վասիլեւան մեկնել է Օմսկ: