Հայաստանի ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 17-ին հանդիպել է Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ:
Դեսպանը փոխանցել է Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արսալան Ֆաթի Փուրի ողջույններն ու Իրան այցելելու հրավերը:
Զրուցակիցները, բարձր են գնահատել երկրների միջեւ առկա հարաբերությունների մակարդակը, անհրաժեշտ համարել միջխորհրդարանական կապերի առավել ընդլայնումն ու ամրապնդումը: Սահակյանը, մասնավորապես անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործըթնացին, ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործըթնացը տապալելու Ադրբեջանի փորձերին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատել է Իրանի հավասարակշռված մոտեցումը ոչ միայն ղարաբաղյան հարցում, այլեւ մյուս տարածաշրջանային հարցերում:





























