Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող գործարկել «հակադարձ մեխանիզմը» Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները թարմացնելու համար, հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վնաս հասցնելու համար ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231-րդ բանաձեւի մեխանիզմն օգտագործելու ԱՄՆ փորձերը կձախողվեն:
«Պատժամիջոցները կդադարեցվեն: Մենք ԱՄՆ-ին կստիպենք հասկանալ, որ նրանք սխալ են թույլ տալիս: Սպիտակ տունը եւս կճանաչի իր սխալը: Սակայն նրանք ելք չեն կարողանում գտնել»,-ասել է Իրանի նախագահը:
Նա նաեւ ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 11 անդամներին, ովքեր հրաժարվել են կողմ քվեարկել ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ Իրանին զենքի մատակարարման էմբարգոյի երկարաձգման մասին բանաձեւի օգտին:
Ռոհանին գովել է Ռուսաստանին եւ Չինաստանին, որոնք դեմ են քվեարկել ԱՄՆ-ի բանաձեւին: Նա ասել է, որ ԱՄՆ-ը հայտնվել է մեկուսացման մեջ:





























