Վարկային տոկոսադրույքները գնում են ներքեւ, սակայն բանկերը չեն կարող աշխատել վնասով։ Նման հայտարարություն արեց այսօր՝ մայիսի 18-ին «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։
Նրա խոսքով՝ խոշոր ընկերությունների վարկավորումն իրականացվում է սկսած տարեկան 10 տոկոսից։ Տոկոսադրույքի այդ մակարդակը խոշոր եւ հուսալի ընկերությւոնների համար կպապհանվի, սակայն չի նվազի։ Վ. Օվսյաննիկովի կարծիքով՝ բանկերն առայժմ չեն կարողանում ներքին շուկայից էժան ռեսուրսներ հայթայթել, դրա միակ աղբյուրը միջազգային շուկան է, որտեղից վերցրած վարկային ռեսուրսներն հիմնականում ուղղվում են դեպի խոշոր բիզնես։
Ինչ վերաբերում է փոքր եւ միջին բիզնեսին՝ ապա Վ. Օվսյաննիկովն ասաց, որ իրականացնում են տարբերակված վարկավորում։ Եթե փոքր բիզնեսի ներկայացուցիչը շատ հուսալի է, ապա վարկը տրամադրվում է տարեկան 14 տոկոսով։ «Առաջիկայում ես չեմ տեսնում տոկոսադրույքի նվազեցման ռեսուրս, թեեւ պատրաստ ենք մարժան իջեցնել։ Բայց մեծ ռիսկի գնալ չենք կարող»,- ասաց Վ. Օվսյաննիկովը։




























