Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Քուվեյթ։
Ինչպես NEWS.am-ին հայտնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախարարը կմասնակցի Քուվեյթի հայկական ազգային դպրոցի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, կհանդիպի դպրոցի շրջանավարտներին եւ հայ համայնքի ներկայացուցիչներին։
Բացի այդ, Հակոբյանը կհանդիպի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ի հետ, ով եւս միջոցառումներին մասնակցելու նպատակով կժամանի Քուվեյթ։





























