Մայիսի 26-27-ին Երեւանում կայանալու է միջազգային համաժողով «Գլոբալիզացիայի պայմաններում սփյուռքի զարգացման հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովին:

Ինչպես հայտնում է IzRus կայքը, դրան հրավիրվել էր Իսրայելի քարոզչության նախարար Յուլի Էդելշտեյնը, ով համակարգում է նաեւ սփյուռքի հետ աշխատանքները: Նախարարությունում տիրող խառնաշփոթի պատճառով նա չի ժամանի Երեւան:

Ըստ աղբյուրի, Էդելշտեյնն ամսվա սկզբին հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Սաֆարյանի հետ, եւ վերջինս անձամբ է հրավիրել Էդելշտեյնին: Սակայն համաժողովի կազմակերպիչներն ուշացրել են պաշտոնական հրավերը, եւ այն ստացվել է միայն մայիսի 11-ին, եւ ըստ IzRus-ի նախարարի օգնականները մի քանի օր չեն կարողացել կապվել հայկական կողմի հետ:

Մայիսի 16-ին Յուլի Էդելշտեյնի խորհրդական Գենադի Կիպնիսը հայտնել է, որ նախարարը չի մասնակցի համաժողովին, քանի որ նախապատրաստական աշխատանքների համար քիչ ժամանակ է մնացել: Էդելշտեյնը հեռախոսազրույց է ունեցել Հրանուշ Հակոբյանի հետ` խոստանալով ասնակցել մեկ այլ միջոցառման, եթե պաշտոնական հրավեր ստանա: