Չինաստանում առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղիում 21 ավտոմեքենա ընկել է գետնի տակ։ Արտակարգ պատահարի հետեւանքով տուժածներ չկան։ Մեքենաների մեծամասնությունն արդեն հաջողվել է դուրս բերել վերամբարձ կռունկների օգնությամբ։ Բոլոր մեքենաներն ուժգին վնասվել են։
Տեղի ոստիկանությունը համարում է, որ դեպքը տեղի է ունեցել հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք շարունակվում են նահանգում մի քանի օր անդադար, հաղորդում է Autonews-ը։











