Հայտնի քրեական հեղինակություն «Դեդ Հասանի» մերձավոր, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը` Ռաֆ Կրասնոդարսկի մականունով ձերբակալվել է Կրսնոդարի մարզում, հաղորդում է Life News-ը:
47-ամյա Ամոյանը բուժում էր ստանում Կրասնոդարի հիվանդանոցներից մեկում: Խուզարկության ժամանակ նրա մոտից հերոին եւ մարիխուանա է հայտնաբերվել: Վերջին տարիներին Ամոյանը հանգիստ կյանք էր վարում` առանձնակի ուշադրություն չհրավիրելով իր անձի վրա:
Ամոյանին ձերբակալել են թմրանյութերի պահման եւ օգտագործման մեղադրանքով: Ձերբակալման պահին նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ:





























