Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է թույլ տալ ամուսնուն Գերմանիա տեղափոխել բուժման համար, հաղորդում է Meduza-ն:

Ավելի վաղ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ Նավալնուն չեն կարող տեղափոխել Գերմանիա, քանի որ թռիչքի ժամանակ նրա վիճակը կարող է վատանալ:

Բացի այդ, նա բացառել է, որ Նավալնուն թունավորել են: Ըստ ախտորոշման՝ քաղաքական գործչի մոտ նյութափոխանակության խախտում է: