«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մայիսի 18-ին արտարժույթի առուվաճառքի գործարք տեղի չի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է բորսայի կայքէջը։
Գործարքները չկայանալու հիմնական պատճառն այն է, որ դոլարն առաջարկվել է 376 դրամով, սակայն ոչ մի բանկ այդ առաջարկը չի ընդունել՝ շուկայում կարելի է առանց դժվարության դոլար ձեռք բերել 375 դրամով։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է առավելագույնը 374 դրամով, վաճառվում՝ 376 կամ 377 դրամով:
Միջազգային շուկայում 1 եվրոն այսօր արժեցել է 1,4238 դոլար։





























