Եվրախորհրդարանը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն միավոր եւ միշտ խոսում է պետությունների տարածքային ամբողջականության մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդրանի ղեկավար Եժի Բուզեկը:
Նա ընդգծել է, որ դա բոլորովին չի նշանակում, թե պետք է մոռացվեն այդ տարածքներում ապրող շարքային մարդկանց կարիքները, օտար երկրների քաղաքացիների հետ շփվելու, շրջագայելու ցանկությունը: «Մենք պետք է այդ մարդկանց հումանիտար աջակցություն ցուցաբերենք անկախ քաղաքական հակամարտության չլուծված լինելուց: Ավելի լավ է բարեկամության ձեռք մեկնել, քան պատերազմել»,- նկատել է Բուզեկը` հավելելով, որ Եվրոպայի ողջ տարածքով պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծվեն:
Նա նկատել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար հարկավոր է նախապատրաստել հակամարտող կողմերի հասարակություններին:





























