Ջեֆ Բեզոսի հնարավոր հետնորդը՝ Amazon-ի վետերան եւ գործադիր տնօրեն Ջեֆ Ուիլքը, ընկերությունից հեռանում է, հայտնում է CNN-ն։ 

Ընկերության հայտարարության համաձայն՝ Ուիլքին այս պաշտոնում կփոխարինի միջազգային գործարքների գծով ավագ փոխնախագահ Դեյվ Քլարքը, որն Amazon-ում աշխատում է 1999 թվականից։

Նշվում է, որ Ուիլքի հեռանալն անակնկալ էր եւ տեղի է ունեցել կորոնավիրուսի համավարակի շրջանում Amazon-ի առաքման պահանջարկի աճի ֆոնին։

Ուիլքը 2016 թվականից ղեկավարում էր ընկերության համաշխարհային սպառողական բաժինը, եւ շատերը նրան դիտարկում էին որպես ընկերությունում Բեզոսի հնարավոր հաջորդ։ Նա նույնպես Amazon-ում սկսել է աշխատել 1999 թվականից։

Մանրածախ վաճառքով զբաղվող Amazon համացանցային հսկան հայտարարել էր 88,9 մլրդ դոլար շահույթի մասին, ինչը 40 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Եռամսյակի զուտ եկամուտը կրկնապատկվել է եւ կազմել 5,2 մլրդ դոլար, չնայած այն բանին, որ համավարակի պատճառով ընկերությունը ներդրել է ավելի քան 4 մլրդ դոլար։