Հայաստանի դատական դեպարտամենտը պետական բյուջեի միջոցների հաշվին թույլ է տվել չարաշահումներ։ Ըստ ֆինանսների նախարարության հաշվետվության՝  դատական դեպարտամենտը բյուջեից կանխավճար է ստացել Վարդենիս քաղաքում դատարանի շենքի վերակառուցման նպատակով, սակայն աշխատանքներ չի կատարել՝ մոտ 40 մլն դրամի (մոտ 110 հազ. դոլար) չափով։ Չեն հաշվարկվել նաեւ աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում չկատարելու համար սահմանված տույժերը։

Աշխատանքների կապալառուն «Էրկագա Աստղ» ՍՊԸ-ն է։ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է դատական դեպարտամենտին՝ բյուջեին վերադարձնել 40 մլն դրամը, իսկ շինարարական կազմակերպությանը տուգանել 1,7 մլն դրամի չափով։