«Մենք այսօր գտնվում ենք մեր ընդհանուր՝ հայերի եւ եվրոպացիների տանը, քանի որ Հայաստանը Եվրոպա է»,- Երեւանում մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը։
Նրա խոսքով, ԵՄ-ի համար շատ կարեւոր հարեւան է՝ մանավանդ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ասվածի համատեքստում Եվրախորհրդարանի ղեկավարը մեջբերեց հանրահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերը։ «Ձմռանից հետո քեզ համար կենաց ծառ կծաղկի, Հայաստան»։
Բուզեկն ընդգծեց, որ Հայաստանի եւ ԵԽ-ի միջեւ համագործակցությունն առավել արդյունավետ կդառնա արժեքային համակարգի ներդաշնակեցման դեպքում։





























