Ներկայումս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննարկում է 2008թ. մարտի 1-ի գործով դատապարտված Սասուն Միքայելյանի ազատման հնարավորության հարցը` կառավարող կոալիցիայի խնդրանքով: Այդ մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` հաղորդելով, որ այդ մասին իրեն հայտնի է դարձել Սերժ Սարգսյանի հետ քննարկման ժամանակ:
«Տվյալ հարցով մեր դիմում-նամակից հետո մենք հանդիպել ենք Սերժ Սարգսյանի հետ, եւ նա տեղեկացրել է, թե ներկայումս քննարկվում է մեր խնդրանքը բավարարելու հարցը: Ես կարծում եմ`այդ հարցը դրական լուծում կստանա»,- հավաստիացրել է Աբրահամյանը: Նա միաժամանակ ընդգծել է, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, որոնց շարքին ընդդիմությունը դասում է նաեւ Սասուն Միքայելյանին:
Նշենք, որ կառավարող կոալիցիան դիմել է Սերժ Սարգսյանին եւ խնդրել առողջական վիակի կտրուկ վատացման կապակցությամբ ազատ արձակել Սասուն Միքայելյանին:





























