Եմենի ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հաջողվել է պայմանավորվածության հասնել երկրի ղեկավարության հետ նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականի շուրջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրանք պնդում են, որ պայմանավորվածությունը հիմնված է Պարսից ծոցի երկրի համագործակցության խորհրդի` նախկինում արված առաջարկների վրա` ԱՄՆ-ի եւ Եվրամիության մասնակցությամբ:

Սալեհն, ըստ ծրագրի, իշխանությունը հանձնում է փոխնախագահին` անձնական անվտանգության երաշխիքների դիմաց: