Windows 10-ի օգոստոսյան թարմացումները ցիկլային «մահվան կապույտ էկրան» են առաջացրել: Ափդեյթները որոշ օգտատերերի մոտ «մահվան կապույտ էկրան» են առաջացնում, գրում է Planet-today-ը:
Microsoft-ը «հայտնի է» Windows 10-ի համար անհաջող ափդեյթներով, որոնք մեծ խնդիրներ են բերում: Այս անգամ KB4565351 եւ KB4566782 ափդեյթները ոչ միայն վատացնում են արտադրողականությունն ու սխալներ ավելացնում , այլ նաեւ առաջացնում են «մահվան կապույտ էկրաններ»:
Շատ օգտատերեր նշում են, որ ընդհանրապես չեն կարողացել տեղադրել ափդեյթները:
Բացի այդ, օգտատերերը հայտնում են համակարգչի տարօրինակ անջատումների, խաղերում FPS-ի անկումների, ինչպես նաեւ դանդաղ աշխատանքի մասին: Մեկ այլ խնդիր է կոշտ սկավառակների աշխատանքը:





























