Երկրի վրա առաջիկա օրերին ուժեղ մագնիսական փոթորիկներ կարող են լինել: Դրա պատճառը Արեգակի բախումն է հսկայական գիսաստղի հետ: Թեեւ գիսաստղը Արեգակին է բախվել մեկ շաբաթ առաջ` մայիսի 10-ին, սակայն դրա արձագանքները Երկիր կհասնեն միայն այս շաբաթ:

Բացառիկ կադրերն արձանագրել է ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը: NASA-ի աստղադիտարանի կողմից կատարված տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե ինչպես է կարմրագույն գիսաստղը մեծ արագությամբ բախվել Արեւի մակերեսին: Անմիջապես դրանից հետո տեղի է ունեցել պայթյուն եւ արեւային էներգիայի հսկայական արտանետումներ, այս մասին հաղորդել է Fox News-ը:

Ընդ որում, արտանետումը չի եղել գիսաստղի հարվածի հետեւանք, պարզապես ժամանակային առումով համընկել է, բացատրել են NASA-ում: Գիսաստղը մոտենալով ակնթարթորեն գոլորշիացել է  Արեգակի կողմից:

Արտանետման հիմնական հոսքը ուղղված չէ դեպի Երկիր, այնուամենայնիվ, գիտնականները զգուշացրել են, որ մինչ այժմ արեւը գտնվում է անկայուն վիճակում եւ ցանկացած վայրկյան կարող է լինել նոր արտանետում գրանցվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: