Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը պահանջում է Ադրբեջանից հեռացնել այդ երկրում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին եւ ենթարկել պատասխանատվության: Այս մասին այսօր` մայիսի 18-ին հայտարարել է Վրաստանի լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Իոսեբ Շատբերաշվիլին, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Նրա խոսքով, դեսպանն Ադրբեջանում չի պաշտպանում Վրաստանի շահերը եւ Ադրբեջանում բնակվող վրացիներին լավ չի վերաբերվում:
«Այդ անպատասխանատու դեսպանն անգամ չառարկեց, երբ Վրաստանը կորցրեց իր տարածքի մի մասը»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Լեյբորիստների խոսքով, այդ անձնավորությունը, Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը վերածել է մի շտաբի, Ադրբեջանում գունավոր հեղափոխության պատրաստելու համար:





























