ԱՀԿ-ն ՌԴ իշխանությունների հետ քննարկում է կորոնավիրուսի դեմ մշակված ռուսական պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք երկխոսում ենք ՌԴ իշխանությունների հետ եւ տեղեկություն ենք խնդրել՝ կապված դրա անվտանգության եւ արդյունավետության հետ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ կարեւոր է պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որն այժմ շարունակվում է:




























