ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շեյգուն աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել, որտեղ մասնակցելու է «Ծովի գավաթ» Բանակային միջազգային խաղերի բացման արարողությանը։

Ռուս նախարարին ընդունել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ Շոյգուն նաեւ հանդիպելու է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։