Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը պետք է հասնել բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին Երեւանում կայացած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա նշել է ներկայիս իրավիճակի անթույլատրելիությունը, երբ շփման գծում ամեն տարի մոտ 50 մարդ է զոհվում, եւ ահռելի միջոցներ են ծախսում ռազմական կարիքների համար: ՀԱՊԿ քարտուղարը նաեւ նշել է իրավիճակի սրման հնարավորությունը Հարավային կովկասում:
«ՀԱՊԿ-ն դեմ է հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու ցանկացած փորձի»,- նկատել է Բորդյուժան: Նա նաեւ անթույլատրելի է համարել պետության մեկուսացումը, քանի որ այդ դեպքում խախտվում է հավասար անվտանգության սկզբունքը:




























