Apple կորպորացիան մտադիր է մանրածախ խանութ բացել Սինգապուրում Մարինա Բեյ ծոցի վրա: Այն կդառնա առաջին լողացող խանութը եւ կստեղծվի ֆուտուրիստական ոճով, հաղորդում է The Verge-ն:

Այս պահին ընկերությունը հրապարակել է միայն գովազդային հոլովակը: Ծրագրվում է, որ այն լուսավորություն կապահովի գիշերը: Կենտրոնում կհայտնվի ընկերության լոգոտիպը վառ կարմիր երանգով:

Խանութը կդառնա աշխարհում Apple Store-ի թվով 512-րդ մանրածախ կետը եւ երրորդը Սինգապուրում Օրչարդ ռոուդից եւ Jewel Changi-ում առեւտրի կենտրոնից հետո: