Իրանի խորհրդարանի հանձնաժողովը մտադիր է լուծել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի իմպիչմենթի շուրջ հնարավոր քվեարկության հարցը` Սահմանադրությունը խախտելու մեղադրանքով: Նման մեղադրանքներ են առաջադրել նրա դեմ 12 պատգամավորներ: Համապատասխան ուղերձը հղել են մեջլիսի հանձնաժողովին:
Խորհրդարանականներն իշխանություններին մեղադրել են Սահմանադրության խախտման առնվազն 50 դեպքի մեջ: Հանձնաժողովն ունի 10 օր` դիմումը քննարկելու համար, ապա որոշումն ուղարկելու է այլ հանձնաժողովի, որը զեկույց է ներկայացնելու խորհրդարանն:
Նոյեմբերին էլ պատգամավորները փորձել են Ահմադինեժադին անվստահություն հայտնելու հարց բարձրացնել, բայց հետ էին կանչել առաջարկը` Խամենեիի ճնշման տակ:





























