ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԱՄԷ-ում քննարկել է լիբիական կոնֆլիկտն ու Իրանի դեմ հակազդեցությունը:

Պոմպեոն եւ ԱՄԷ արտաքին գործերի նախարար, շեյխ Աբդուալլահ բին Զայեդ ան-Նահայանը քննարկել են Լիբիայում հրադադարի ռեժիմին եւ ապաէսկալացիային, Պարսից ծոցի միասնությանը աջակցությունը, ինչպես նաեւ հակազդեցությունը տարածաշրջանում Իրանի կործանարար ազդեցությանը:

ԱՄՆ-ը, ԱՄԷ-ն եւ Իսրայելը Իրանը դիտարկում են որպես Մերձավոր Արեւելքի գլխավոր սպառնալիք՝ չնայած նրան, որ ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն ուղղված չէ Թեհրանի դեմ: