ԱՄՆ-ում հացադուլ են հայտարարել երկու կին, որոնց որդիներին Իրանում մեղադրում են լրտեսության մեջ:
Շեյն Բաուերի եւ Ջոշուա Ֆեթթելի գործով դատաքննությունն օրերս հետաձգվել էր իրանական իշխանությունների կողմից առանց որեւէ պատճառաբանության:
Բաուերը, նրա ընկերուհին` Սառա Շուրդն ու Ջոշ Ֆեթթելը ձերբակալվել էին իրանա-իրաքյան սահմանին 2009թ. ամռանը: Նրանք հայտարարել են, թե զբոսաշրջիկներ են եւ պատահաբար են հայտնվել իրանական տարածքում: Իրանում նրանց լրտեսության եւ սահմանի ապօրինի հատման մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց մահապատիժ է սպառնում:
Սառա Շուրդին գրավի դիմաց ազատ են արձակել 2010թ. սեպտեմբերին, եւ նա հրաժարվում է վերադառնալ Իրան ու մասնակցել դատավարությանը:





























