ԱՄՆ-ում «Լորա» փոթորկի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 14-ի, հաղորդում է BBC-ը:

10 մարդ է մահացել Լուիզիանա նահանգում, 4 մարդ՝ Տեխասում:

Փոթորկի ժամանակ քամու ուժգնությունը հասել է ժամում 240 կմ-ի՝ լուրջ վնաս հասցնելով, խափանելով էլեկտրամատակարարումը ավելի քան 1,5 մլն տներում, արդյունաբերական ձեռնարկություններից մեկում քիմիական հրդեհ է բռնկվել:

Լուիզիանայի նահանգապետ Ջոն Էդվարդսը դաշնային կառավարությունից շտապ ֆինանսական աջակցություն է խնդրել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է երկու նահանգներ, հանդիպել տուժածների հետ:

Ավելի վաղ «Մարկո» եւ «Լորա» փոթորիկները մոլեգնել են Հայիթիում, որտեղ զոհվել է առնվազն 31 մարդ: