ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2 մտահոգիչ միտում է արձանագրել: Ելույթ ունենալով «Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում, Բորդյուժան որպես առաջին վտանգավոր միտում նկատել է ճգնաժամերն ուժային տարբերակով լուծելու միտումը, նման մոտեցումները այլոց վզին փաթաթելու փորձերը:

Որպես երկրորդ միտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձանագրել է այլ պետությունների գործերում ոչ ուժային միջամտության աճը քաղաքական եւ տեղեկատվականա զդեցության միջոցով: Բորդյուժայի խոսքով, այդ իմաստով աճում է Ռուսաստանի դերը որպես կայունության եւ անվտանգության ապահովման գործոն:

Ըստ Բորդյուժայի, թեեւ ՀԱՊԿ անդամների մեծ մասը Կենտրոնասիական տարածաշրջանից են, Կազմակերպությունը երբեք աչքաթող չի արել Հարավային Կովկասը: Բորդյուժան հատկապես նշել է սառեցված հակամարտության առկայությունը, որը ՀԱՊԿ անդամ Հայաստանն անմիջական սպառնալիք է դիտարկում: