Թայվանում 3-ամյա աղջիկը թռել է վեր օդապարուկով, հաղորդում է Associated Press-ը։

Նշվում է, որ երեխան խճճվել էր օդապարուկի մեջ։

Դեպքը տեղի է ունեցել Նանլիոաո ծովափնյա քաղաքում օդապարուկների փառատոնի ժամանակ։

Արդյունքում աղջիկը գետնից մի քանի մետր վեր է բարձրացել։

Բարեբախտաբար, երեխային հաջողվել է փրկել։

Համացանցում տարածված տեսանյութում երեւում է՝ ինչպես են մեծահասակները բռնում օդապարուկի ծայրն ու փրկում երեխային։