Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը պերսոնա-նոն-գրատա է հայտարարվել Կաննի կինոփառատոնում այն բանից հետո, երբ խստովանել է Հիտլերին համակրելու եւ իր նացիստական անցյալի մասին:
Իր նոր` «Մելանխոլիա» ֆիլմին նվիրված ասուլիսում ռեժիսորը հրապարակային ներողություն է խնդրել, որ նախկինում նացիստ է եղել եւ Իսրայելին «մի շատ ինտիմ մասի ցավ» է անվանել:
Փառատոնի ղեկավարությունն ընդունել է ֆոն Տրիերի ներողությունը, սակայն նրան խնդրել է հեռանալ, քանի որ փառատոնը նման արտահայտությունների վայր չէ:
Վարպետի նոր ֆիլմի դերասանուհի Կիրստեն Դանսթը հայտնել է, որ ֆոն Տրիերն «ավելորդ բաներ է խոսել եւ փորել իր փոսը»:





























