Թուրքական Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի անձի, ով կասկածվում է «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ առնչություններ ունենալու մեջ: Պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայից մեկնել էր Ադրբեջան, այնտեղ էլ Իրան` նպատակ ունենալով հասնել Աֆղանստան եւ վարժանքներ անցնել ահաբեկիչների ճամբարում:

Իրանում ահաբեկիչն ու նրան վարձողները չեն կարողացել համաձայնության գալ եւ ֆինանսական մասի շուրջ գործարքը ձախողվել է: Կասկածյալին արտաքսել են Թուրքիա, որտեղ էլ նա ձերբակալվել է:

Հայտնի է, որ նա ինտերնետով նամակագրություն է ունեցել ահաբեկիչներից մեկի հետ: Ձերբակալվածի տանից մեծ քանակությամբ փաստաթղթեր են առգրավել: