Ընթացիկ տարվա հունիսին Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրի Էշթոնը։ Այս մասին մայիսի 19-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը։

Նա նաեւ հայտնեց, որ մայիսի 23-ին կմեկնարկի Հայաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Ղազինանն ընդգծեց, որ ԵՄ-ի հետ բանակցությունների կենտրոնում են վիզային ռեժիմի պարզեցման, ազատ առեւտրային հարաբերությունների հաստատման վերաբերյալ հարցերը։