ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կայանալու է Սանկտ-Պետերբուրգում այս տարվա հոկտեմբերին, հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար- գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը Մինսկում Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վլադիմիր Պուտինի առաջարկով որոշում է կայացվել հաջորդ նիստն անցկացնել Սանկտ-Պետերբուրգում, հոկտեմբերին»,- ասել է Լեբեդեւը:
Նշենք, որ մայիսի 19-ին Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի, նաեւ ԵվրԱզԵս-ի միջպետական խորհրդի նիստերն ու Մաքսային միության գերագույն մարմնի հանդիպումը:





























