2011-ի երկրորդ եռամսյակում «Սինոփսիս» ընկերության եկամուտը կազմել է 393.7 մլն դոլար, ինչը 16,4 տոկոսով ավելի է 2010-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշից:
2010-ին այդ ցուցանիշը եղել է 338.1 մլն դոլար:
«Սինոփսիսը» երկրորդ եռամսյակում տպավորիչ արդյունքներ գրանցեց իր ծավալած շարունակական հաջող գործունեության շնորհիվ»,- ասել է «Սինոփսիսի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: «Մեր տեխնոլոգիական հոսքագիծը, մատակարարումը եւ հաճախորդների ներգրավումը շարունակաբար հզոր է մնում: Մենք շարունակում ենք հաջողություններ մեր մտավոր սեփականության (IP) եւ համակարգային արտադրանքների մեջ»,- ասել է նա:




























