Ռուսաստանը պետք է հարգի Բելառուսի ինքնիշխանությունը եւ իր ղեկավարներին ընտրելու նրա ժողովրդի իրավունքը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով՝ Բելառուսի ղեկավարները պետք է հաշվի առնեն ժողովրդավարության մասին ցուցարարների պահանջները: «Բելառուս խաղաղ ցուցարարների հսկայական քանակությունը հստակ ցույց է տալիս, որ կառավարությունն այլեւս չի կարող անտեսել ժողովրդավարության ժողովրդի կոչը, եւ Ռուսաստանը նույնպես պետք է հարգի Բելառուսի ինքնիշխանությունը եւ իր ղեկավարներին ազատ ու արդար ընտրելու նրա ժողովրդի իրավունքը»,- ասել է նա:
Մակինանին նշել է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք ուշադրությամբ հետեւում են Բելառուսում իրադարձությունների զարգացմանը եւ աջակցում են ընտրությունների խախտումների, մարդու իրավունքների խախտումների եւ կառավարության կողմից խաղաղ ցույցերը ճնշելու մասին հաղորդագրությունները անկախ վերլուծելու միջազգային ջանքերին:





























