Եվրազեսի հակաճգնաժամային հիմնադրամից Բելառուսին տրամադրվող վարկի գումարը կկազմի 3-3,5 մլրդ դոլար, որի տոկոսադրույքը շուկայականից ցածր կլինի: Այս մասին Մինսկում հայտարարել է այդ երկրի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Բոլոր պայմանները համաձայնեցված են»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի, ինչպես նաեւ Եվրազեսի միջպետական խորհրդի նիստերը: