ԱՊՀ երկրները նախատեսում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման համատեղ ծրագիր իրականացնել մինչեւ 2020 թվականը: Ծրագիրը կկոչվի «Համագործակցություն. Ատոմ-ԱՊՀ»: Այս մասին Մինսկում այսօր` մայիսի 19-ին կայացած ասուլիսում հայտարարել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը, հաղորդում է բելառուսական «ԲԵԼՏԱ»-ն:

Նրա խոսքով, նոր ծրագիրը ԱՊՀ երկրների ներդրումն է միջուկային էներգետիկայի անվտանգության ապահովման գործում:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի, ինչպես նաեւ Եվրազեսի միջպետական խորհրդի նիստերը: