«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի կապակցությամբ նյութերն ուղարկվել են Հայաստանի ոստիկանության տրանսպորտային հանցագործությունների քննչական բաժին։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի ոստիկանությունում, նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելու մասին որոշում կընդունվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, մայիսի 19-ին, ժամը 15:42-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ կա տեղադրված եւ այն պետք է պայթի: Իրավապահները պարզել են այն հեռախոսահամարը, որից մոտ 30-35 տարեկան տղամարդը զանգել եւ ռումբի կեղծ ահազանգ է թողել:

Ահազանգից հետո տարհանվել էին օդանավակայանում գտնվող անձինք, եւ նրանք 2 ժամից ավելի գտնվել են դրսում` անձրեւի տակ: Միջադեպի պատճառով հետաձգվել են մի քանի չվերթներ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի