Հարավային Կորեայի մի քաղաքացի ինքնասպանություն է գործել խաչելության միջոցով։ 58-ամյա Կիմի դին գտել են մայիսի 1-ին, այսինքն՝ Սբ Հարության տոնից մեկ շաբաթ անց, Կյոնսան-Պուկտո մարզի քարհանքերից մեկում։ Քննությունը պարզել է, որ 58-ամյա մոլեռանդն իսկապես կյանքին վերջ է տվել՝ խաչելով իրեն առանց կողմնակի օգնության, հայտնում է NEWSru.com-ը։
Սկզբում Կիմը մեխել է ոտքերը, ապա կապել է պարանոցը փայտին, եւ ատամների օգնությամբ կտրող- ծակող գործիքով ծակել որովայնը, որպեսզի ավելի նմանեցնի նորկտակարանյան խաչելության նկարագրությանը։ Դրանից հետո, 58-ամյա կորեացի ֆանատիկը էլեկտրական գայլիկոնով անցքեր բացել ձեռքերի վրա, եւ դրանք անցկացրել նախապես մեխված մեխերին։
Քննչական աշխատանքի արդյունքում՝ պարզվել է, որ հասուն տղամարդը, համոզմունքների եւ մոլագարության ժամանակ հնարավոր է դիմանա նման ցավերի։ Ոստիկանությունը գտել է գրություններ, որոնցում ինքնասպանը նշումներ է կատարել ինքնասպանության մանրամասների վերաբերյալ։ Մինչեւ ինքնասպանությունը, Կիմը չի մոռացել փակել բանկի հաշիվը, եւ չեղյալ հայտարարել բջջային օպերատորի հետ պայմանագիրը։
Քննությունը պարզել է, որ ֆանատիկը մահացել է արյան կորուստից եւ հեղձումից։





























