Ճապոնացի գիտնականներին հաջողվել է «Հարդագողի ճանապարհ»-ում 10 մոլորակ հայտնաբերել, որոնք չեն պտտվում աստղի շուրջ, այլ «թափառում են» գալակտիկայի սահմաններում։ Հայտնաբերված մոլորակները գտնվում են Երկրից 26 հազար լուսային տարի հեռավորության վրա։ Ինչպես տեղեկացնում է КП թերթը, ավելի վաղ գիտնականներին հաջողվել էր մոլորակի զանգվածի մոտ օբյեկտներ գտնել գալակտիկայում, սակայն դրանք եղել են գազային գիգանտներ։ Հայտնաբերված 10 մոլորակները ավելի մեծ են, քան Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակ Յուպիտերը։
Ըստ գիտնականների՝ հայտնաբերված մոլորակներն առաջացել են սովորական մոլորակային համակարգերում, սակայն դուրս են եկել «մայր» համակարգից, տիեզերական խոշոր օբյետների ձգողական դաշտի ազդեցության արդյունքում։ Մասնագետները այս պրոցեսին տվել են «մոլորակային բիլյարդ» անվանումը։





























