Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռըզա Սաջադին քննադատել է Ռուսաստանին, որ վերջինս հրաժարվել է տրամադրել Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրներ։ Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, դեսպանը նշել է, որ տվյալ հարցը բացասաբար կանդրադառնա երկու երկրների առեւտատնտեսական հարաբերությունների վրա։
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի քաղաքականությունից, որի պատճառով էլ շատ դժվար է առեւտրային հարաբերությունները ցանկալի արդյունքի հասցնել»,- ասել է Սաջադին։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ներկայումս առեւտրաշրջանառությունը կազմում է 3 մլրդ դոլար, իսկ, եթե քաղաքական հարցեր չլինեին, ապա այն կարող էր տասնապատկվել։
Դեսպան Սաջադին ընդգծել է, որ Ռուսաստանի հրաժարումը կնվազեցնի առկա առեւտրաշրջանառությունը։




























