Նիդեռլանդներում վիրտուալ իրականության արվեստի ցուցադրության ժամանակ զույգերը ստեղծում են իրենց սեփական «վիրտուալ երեխաներին», հաղորդում է Reuters-ը:

Այցելուները կարող են ընտրել բնավորության գծերը, արտաքինն ու այլ առանձնահատկություններ՝ պատասխանելով համակարգչի պատասխաններին:

«Ես շատ անձնական զրույցներ եմ լսել, որոնք ոգեշնչել են ինձ: Կան մարդիկ, ովքեր կցանկանային երեխա ունենալ, սակայն չեն կարող, կան մարդիկ, ովքեր կորցրել են երեխային: Այդպես ստեղծվեց ֆուտուրիստական ծրագիրը: Ես իմ առջեւ դրեցի անիրական թվացող առաքելություն՝ ներկայություն ստեղծել վիրտուալ իրականության մեջ»,-ասել է հոլանդացի նկարիչ Վիկտորինա վան Ալֆենը:

Պատասխանների հիման վրա ստեղծվում է համակարգչային երեխա՝ ինկուբատորի մեջ վարդագույն էակ, որը ճչում է եւ ունի կարմիր վառվող սրտխփոց: