Հնդկաստանի իշխանություններն արգելափակել են եւս 118 բջջային հավելված, այդ թվում PUBG վիդեոխաղը, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ արգելվել են 59 հավելվածներ, ներառյալ՝ TikTok-ը, UC Browser-ը՝ եւս ելնելով անվտանգության նկատառումներից:
Վերջին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանի ԱԳՆ-ը Չինաստանի զորքերին մեղադրել է սահմանին սադրիչ գործողությունների մեջ:





























