Իրանում ձերբակալված եւ լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի զբոսաշրջիկներ Շեյն Բաուերի եւ Ջոշուա Ֆետալի մայրերը մայիսի 19-ին հացադուլ են հայտարարել: Կանայք հայտարարել են, որ այդ քայլին գնացել են հանրության ուշադրությունը որդիների ճակատագրին հրավիրելու եւ Իրանի իշխանությունների վրա ազդելու համար:
ԱՄՆ-ից երեք զբոսաշրջիկներ` Բաուրերը, Ֆետելը եւ Սարա Շուրդը ձերբակալվել էին իրան-իրաքյան սահմանին 2009թ. հուլիսին: Նրանց մեղադրել էին սահմանն անպօրինի հատելու եւ լրտեսության մեջ: Կալանավորվածները սակայն պնդել են, թե սահմանն անցել են պատահաբար` հարեւան Իրաքի տեսարժան վայրերը դիտելով:
2010թ-ին ձերբակալվածների մայրերն աջակցության խնդրանքով դիմել էին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:




























