Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է ԱՄՆ-ում ընտրությունների պաշտպանության հարցով ընկերության նոր քայլերի մասին, որոնք ներառում են մինչեւ ընտրությունները քաղաքական գովազդի արգելափակում եւ կորոնավիրուսի հետ կապված, ինչպես նաեւ քաղաքական գործիչների տարածած հաղորդագրություններին պիտակների ամրացում, գրում է New York Times-ի թղթակից Չառլի Վարզելը:
Շատերը քննարկում են, թե որքանով արդյունավետ կլինեն այդ միջոցները: Սակայն մնում է մի հարց, թե որքանով է սոցցանցը թաթախված ժողովրդավարության հյուսվածքի մեջ:
«Մարկի ազդեցությունը մեծ է: Նա վերահսկում է 3 հիմնական հարթակներ՝ Facebook, Instagram եւ WhatsApp, որոնցից ամեն օր օգտվում են միլիարդավոր մարդիկ: Facebook-ի կառավարումն ավելի շատ նման է խորհրդատության, քան հսկողության: Մարկը վերահսկում է ակցիաների մոտ 60 տոկոսը: Միայն Մարկը կարող է որոշել՝ ինչպես կարգավորել Facebook-ի ալգորիթմները, որպեսզի սահմանի, թե ինչ են մարդիկ ցանկանում տեսնել նորությունների ժապավենում»,-ասում է Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզը:
«Կարծում եմ՝ մենք մշտապես թերագնահատում ենք Facebook-ի ուժը: Մարդկանց համար իսկապես դժվար է պատկերացնել հարթակի չափերն ու ազդեցությունը: Սոցցանցից օգտվում է գրեթե յուրաքանչյուր երրորդը, նման բան մենք չէինք տեսել մարդկության պատմության մեջ»,-ասում է Վիրջինիա համալսարանի մեդիահետազոտությունների պրոֆեսոր Շիվա Վայդհյանատանը:
«Եվ ես վստահ չեմ, որ Մարկ Ցուկերբերգը պատրաստ է մտածել իր ազդեցության մասին: Ինչպես նաեւ վստահ չեմ, որ նա կկարողանա քնել, եթե մտածի, թե ինչ իշխանություն ունի»,-հավելել է նա:
Բոլորին հասանելի լինելու շնորհիվ Facebook-ը դարձել է հարթակ քաղաքական մանիպուլյացիաների համար: Չարագործներն այժմ վարձում եւ շահագործում են ֆրիլանսեր լրագրողների: Ի վերջո, սոցցանցերը միջոցներ է ձեռնարկում՝ վերացնելու չարագործներին՝ երկրին վստահեցնելով, որ հակված է ժողովրդավարությունն ու ամրապնդելով իր՝ ազատ ու արդար ընտրությունների պաշտպանի դերը :
Facebook-ը հաղթում է բոլոր ուղղություններով: Սոցցանցի հզորությունը անկայունություն է ստեղծում, որի պատասխան է, ըստ սոցցանցի, ընկերությանը հավելյալ լիազորությունների տրամադրումը:
Մինչ ընտրությունները 2 ամիս է մնացել, եւ երկիրը ուշադրությունը կենտրոնացրել է ընտրական գործընթացի վրա: Ցուկերբերգն օրերս գրառում է կատարել. «Մենք բոլոր պատասխանատու ենք մեր ժողովրդավարության պաշտպանության համար»:
Սակայն ժողովրդավարության պաշտպանության համար պատասխանատու ինստիտուտներից մեկը արդեն նմանվում է բռնապետության:
«Facebook-ը չափազանց մեծ է դարձել, եւ նրա օգտատերերը չափազանց ինքնագոհ են ժողովրդավարության համար»,-գրում է լրագրող Մաքս Ռիդը 2017թ. իր հոդվածում:
Հոդվածի հեղինակը հավելում է, որ Ցուկերբերգի նախընտրական վերջին խոստումը սկզբնապես կարող է մխիթարող թվալ, սակայն նրա ծրագիրն է հզոր գերտերության ճանաչումը, որը պետք է անհարմարություններ պատճառի ամերիկացիներին:





























