ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կորոնավիրուսի դեմ պատվաստվել է, հաղորդում է ՌԲԿ-ը:
«Խորհրդակցության ժամանակ պատասխանելով իր ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ՇՀԿ-ից եւ Սերբիայից իր գործընկերների հարցերին, Շոյգուն հայտնել է, որ վերջերս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ»,-հայտնել է նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ պատվաստվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Սեպտեմբերի 2-ին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին հայտնել են նաեւ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովն ու ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:





























