ԱԺ-ն սկսել է կարանտին մտցնելու մասին օրենսդրական փաթեթի երկրորդ վերջնական ընթերցմամբ քննարկումը:
Խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Նա նշեց փոփոխությունների մասին, որոնք կատարվել են խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովում քննարկումների ընթացքում:
Նշենք, որ այդ փոփոխությունները հիմնականում կրում են տեխնիկական բնույթ եւ առաջարկվել են «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորների կողմից:











