«Dislike» («Չեմ հավանում»): Հենց նման առաջարկով Facebook սոցիալական ցանցում սպամ-վարակ է հայտնվել:

Օգտվողների պատերին հայտնվում են իբր նրանց ընկերների կողմից ուղարկված, հետեւյալ բովանդակությամբ նամակներ «Facebook now has a dislike button! Click Enable Dislike Button to turn on the new feature! Currently enabled by 2,921,784 Users!»:

Նշենք, որ Facebook-ից օգտվողները հնարավորություն ունեն իրենց հավանած գրառումները, ստատուսներն ու նկարները հավանել «Like» կոճակով: